Տարածաշրջան11:43, 06 Մարտ 2018
Էրդողանը հայտարարել է Աֆրինում 41 թուրք զինվորի և 159 ՍԱԲ-ի անդամի զոհվելու մասին

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցականների հետ հանդիպման ժամանակ տվյալներ է ներկայացրել Աֆրինում կողմերի ունեցած կենդանի ուժի կորուստների մասին:
«Այս պահին 700քկմ տարածք մաքրվել է ահաբեկիչներից և գտնվում է մեր վերահսկողության տակ: Սպանված ահաբեկիչների (քուրդ զինյալներին նկատի ունի-խմբ.) թիվը հասել է 2872-ի: Թուրքիայի զինված ուժերի և ժանդարմերիայի մեր եղբայրներից զոհվել է 41, իսկ ՍԱԲ-ի («Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զինված խմբավորումներ-խմբ.) մեր եղբայրներից՝ 159 հոգի: Աստված թող հանգստություն տա մեր բոլոր զոհերի հոգիներին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի տեղեկացմամբ՝ Աֆրին ներխուժած թուրքական ստորաբաժանումներն ու ՍԱԲ-ի զինյալները թուրքական օդուժի աջակցությամբ ակտիվորեն գրոհում են Աֆրինի Ջինդերես շրջանը, որտեղ մեծ թվով քուրդ զինյալներ են տեղակայված:
«Շուտով այդ շրջանն էլ կմաքրվի ահաբեկիչներից և այդպիսով Աֆրինի կենտրոն հասնելու ամենամեծ արգելքներից մեկը հաղթահարված կլինի: Դրանից հետո հերթը կհասնի Աֆրինի շրջափակմանն ու այնտեղ կենտրոնացած ահաբեկիչների գլուխները ճզմելուն»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի, ապա ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ հունվարի 20-ին ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |