Քաղաքական08:02, 07 Մարտ 2018
Թուրք քաղաքական գործիչը՝ Էրդողանին. «Մի քիչ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք»
Թուրքիայում նորաստեղծ ընդդիմադիր «Iyi partisi» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել:
Աքշեները թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ պետական քաղաքականության մեջ գոյություն չունի կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:
Դիմելով Էրդողանին` թուրք կին քաղաքական գործիչն ասել է.
«Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ էլ ընտանիքիդ ժամանակ հատկացրու։ Ի՞նչ պարտադիր է ամեն ինչի մասին խոսես։ Պետք չէ ամեն անգամ մատ թափ տալ։ Մի քիչ էլ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ: Դու բղավում էիր, թե օսմանյան ապտակ ենք տալու։ Մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը եկավ Թուրքիա, գողեգող խոսեցիք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հրամանատարը հայտարարել էր, որ եթե Սիրիայում թուրքական զինուժը հարվածի իրենց, ապա համարժեք պատասխան կստանա: նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկացի զինվորականի այդ հայտարարությունը, ասել էր «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |