Քաղաքական07:51, 07 Մարտ 2018
Մահչուփյան. «Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով»
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասաց.
«Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա»:
Ermenihaber.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանեց, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար:
«Արձագանքի բացակայության պաճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»-AKP) և ԱՇԿ-ն («Ազգայնական շարժում կուսակցություն»-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»:
Հարցին, թե հնարավոր է արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիան ավելի կոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը, պոլսահայ լրագրողը բացասական պատասխան տվեց:
«Չեմ կարծում, թե քաղաքականության կոշտացում կլինի: Հիմնական հետևանքը կլինի Թուրքիայի կողմից անտարբերությունն ու հետաքրքրության բացակայությունը»,- եզրափակեց Մահչուփյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |