Տարածաշրջան10:42, 12 Մարտ 2018
Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական խմբավորման ՝ «Գորշ գայլերի» նշանը։
Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որն այժմ համագործակցում է Էրդողանի կուսակցության հետ։
«Մի՛ բարկացեք ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի վրա։ Մենք զգուշացնում էինք։ Էրդողանն այսօր հայտարարեց այն, ինչն արդեն հայտնի էր։ Որտեղից ո՞ւր ենք հասել»,-գրել է Փայլանը։
Էրդողանը, վերոնշյալ ժողովի ժամանակ «գորշ գայլերի» նշանը ցույց տալով, վանկարկել է. «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն, մեկ հայրենիք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |