Տարածաշրջան08:51, 12 Մարտ 2018
Թուրքիայի զինված ուժերը մոտենում են Աֆրին քաղաքին (լուսանկարներ)

Թուրքիայի կողմից Աֆրինում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինի խաղաղ բնակչությունը սկսել է լքել սեփական տները։
Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, արդեն Աֆրին քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա են գտնվում։
Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինուժը մոտ ժամանակներս կմտնի Աֆրին քաղաք։
Նշվում է, որ Աֆրինից հեռացող բնակչության մի մասը շարժվում է դեպի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Իսկ մյուս մասը տեղափոխվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաք։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |