Իրավական11:53, 13 Մարտ 2018
Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին. Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման ենթարկվել, նշել է. «2011 թվականի հունվար ամսին եկեղեցու գմբեթի լուսավորված խաչը սպառնալիքների թիրախ էր դարձել: Եկեղեցու վրա շշեր են նետվել, որոնցից մեկի մեջ գրություն է դրված եղել՝«եկեղեցու խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք կիջեցնենք» բովանդակությամբ: Այնուհետև 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մի խումբ անձինք՝ քարերով ու մուրճերով զինված հարձակվել է եկեղեցու վրա, կոտրել պատուհանները, վնասել դուռը»:
Հայ պատգամավորը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տարիներ շարունակ այս եկեղեցին հարձակման թիրախ է, հարցադրում է արել նախարարին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, և արդյոք վերջին դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսվել է թե ոչ:
Փայլանը նաև հարցրել է, թե առհասարակ Թուրքիայում քրիստոնյաների դեմ ատելության հողի վրա իրականացված, օր օրի ավելացող հանցագործությունները կանխելու համար ինչ քայլեր են իրականացվում. արդյոք քրիստոնեական կառույցների վրա նմանատիպ հարձակումներ իրականցնողները կպատժվեն թե ոչ:
Նշենք, որ սույն թվականի մարտի 6-ին Տրապիզոնի Քեմերքայա թաղամասում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում էր տեղի ունեցել: Միջին տարիքի մի տղամարդ կրակ էր բացել եկեղեցու ուղղությամբ և փախուստի դիմել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |