Տարածաշրջան09:30, 13 Մարտ 2018
Քրդերը դուրս են գալու Մանբիչից, և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան և Վաշինգտոնը ձեռք են բերել համաձայնություն, որ քրդերը պետք է դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից, որն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ։
Թուրք պաշտոնյայի խոսքերով առաջիկայում՝ մարտի 19-ին, թուրք-ամերիկյան ժողովի ժամանակ ավելի հստակ կկազմվի ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է իրականանա այդ գործընթացը։
Չավուշօղլուն նշել է, որ ըստ թուրք-ամերիկյան համաձայնության՝ քրդերը դուրս են գալու Եփրատ գետի արևելյան ափից։ Իսկ այդ տարածքում տեղակայվելու են թուրք-ամերիկյան ստորաբաժանումներ։
«Այս բանաձևը նախևառաջ կիրառելու են Մանբիչում, հետո այլ շրջաններում։ Դա կկիրառվի նաև Ռաքքայում և Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ռազմական գործողություն են սկսելու նաև Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքում, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան ուժեր։ Վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցում են տեղի քրդերի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |