Տարածաշրջան06:05, 13 Մարտ 2018
Թուրքիայի «T-129» ռազմական ուղղաթիռների մարտական հնարավորությունները

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը որոշ տեղեկատվություն է տրամադրել թուրք-իտալական արտադրության «T-129 ATAK» (J-1453 FATIH) ռազմական հարվածային ուղղաթիռների մասին, որոնք այժմ օգտագործվում են Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններում։
Այս ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախին և ոչնչացնել այն։ «T-129» ռազմական հարվածային ուղղաթիռները կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել 270կմ տարածք։
Ուղղաթիռը հնարավորություն ունի թռչել չափազանց ցածր բարձրության վրա։ Այն իրականացնում է բարդ խուսանավումներ։ Նրա մեջ դրված են հատուկ էլեկտրոնային համակարգեր, որոնք պատկանում են թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությանը։
Ուղղաթիռների վրա տեղադրված է թուրքական արտադրության լազերային «Cirit» համակարգ, հակատանկային «Mizrak-U» հրթիռ և 20մմ տրամաչափով գնդացիր։
Ուղղաթիռների թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ է։ Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ:
Հետաքրքրական է, որ այս ուղղաթիռի համարը և անվանումը խորհրդանշական, քարոզչական բնույթ ունի: Այն անվանվել է J-1453 Fatih: Fatih-ը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նվաճում», իսկ 1453-ը Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի «նվաճման» տարեթիվն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |