Տարածաշրջան11:25, 13 Մարտ 2018
Ըստ Թուրքիայի փոխվարչապետի՝ Աֆրինում քրդական ուժերն ունեն 3381 զոհ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը պաշտոնական տվյալներ է ներկայացրել Աֆրինում 1 ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։
Բոզդաղի խոսքով՝ մինչ այժմ Աֆրինում սպանվել է 42 թուրք զինվոր, 202-ը՝ վիրավորվել։ Դրանից զատ Սիրիայի քրդական ուժերի կողմից թուրքական սահմանամերձ քաղաքների հրետակոծման հետևանքով 7 խաղաղ բնակիչ զոհվել, 125 հոգի էլ վիրավորվել են:
Ըստ Թուրքիայի փոխվարչապետի՝ Աֆրինում քրդական ուժերն ունեն 3381 զոհ։ Ներկա դրությամբ Թուրքիայի զինուժը Աֆրինում վերահսկողություն է սահմանել 202 շրջանի նկատմամբ, որոնցից 37-ը ունեն ռազմավարական նշանակություն։
Թուրք պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ մարտի 19-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնելու է ԱՄՆ, որտեղ ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը:
Նա հաստատել է Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերը, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան ձեռք են բերել պայմանավորվածություն, որ քրդերը պետք է դուրս գան Մանբիչից։
Նրա խոսքերով, որ Թուրքիան շատ հստակ կերպով ներկայացրել է իր սպասելիքները քրդերի հարցում։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |