Տարածաշրջան11:40, 14 Մարտ 2018
Էրդողան. «Հույս ունեմ, որ մինչև այսօր երեկո Աֆրինը կընկնի»

Մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահական նստավայրում տեղի ունեցած Գյուղապետերի 46-րդ համաժողովում հայտարարել է, որ մինչև երեկո երկրի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում իրենց վերահսկողության տակ կվերցնեն Աֆրին շրջանի համանուն քաղաքը։
«Ցանկացա տեսնել վերջին տվյալները, թե որքան ահաբեկիչ է սպանվել Աֆրինում, և պարզվեց՝ վնասազերծվել է 3444 ահաբեկիչ: Մենք մի քիչ էլ մոտեցանք Աֆրինին: Հույս ունեմ՝ մինչև երեկո Աֆրինը ամբողջությամբ կընկնի», -ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք կանգ չեն առնի և քուրդ զինյալների դեմ գործողությունը կշարունակվի սիրիական Մանբիչում, Եփրատ գետի արևելյան ափում և Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում է քրդերի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։ Նրա խոսքերով՝ քրդական ուժերի դեմ գործողությունները կշարունակվեն մինչև թուրք-իրաքյան սահման։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Հավելենք նաև, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK) հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |