Տնտեսական08:54, 15 Մարտ 2018
ԵՄ-ն հաստատել է Թուրքիային ևս 3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը
Եվրահանձնաժողովը հաստատել է սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով Թուրքիային 3 մլրդ եվրո արժողությամբ հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկը։
Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը թեմայի վերաբերյալ Բրյուսելում մամուլի ասուլիս է անցկացրել։ Ավրամոպոլուսը հիշեցրել է, որ ԵՄ-ն Թուրքիային խոստացված ֆինանսական աջակցության առաջին մասի վերաբերյալ պայմանագրերը ստորագրել է 2017թ․ վերջին։
«Եվրամիությունը հավատարիմ եղավ իր խոսքին։ Այսօր Եվրամիությունը ակտիվացնում է Թուրքիայի փախստականների համար նախատեսված նյութական օգնության հաջորդ 3 մլրդ եվրո արժողությամբ բաժինը», -նշել է Եմ հանձնակատարը։
Ավրամոպոլուսը տեղեկացրել է, որ նշված 3 միլիարդից 1 միլիարդը կտրամադրվի Եվրամիության բյուջեից, իսկ 2 միլիարդը՝ ԵՄ անդամ երկրների կողմից։ Նա հավելել է, որ մինչ օրս Թուրքիային տրամադրված դրամական աջակցության շնորհիվ 500․000 երեխայի համար կրթություն և 1․2 մլն փախստականի ամսական դրամական աջակցություն է ապահովվել։ Նա նշել է, որ այդ աշխատաքները պետք է շարունակվեն և այդ ընդհանուր խնդրի հարցում ԵՄ-ն ու Թուրքիան պետք է համագործակցեն։
2015թ․ նոյեմբերի 29-ին կայացած Թուրքիա–ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովը պարտավորվել էր մինչև 2017թ․ ավարտը Թուրքիայի փախստականներին աջակցելու նպատակով 3 մլրդ եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։
Իսկ մարտի 18-ի գագաթնաժողովին կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ, եթե նշյալ միջոցները սպառվեն, ապա մինչև 2018թ․ ավարտը ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի ևս 3 մլրդ եվրո հավելյալ օգնություն։ Այդ միջոցները պետք է օգտագործվեն Թուրքիայում ապաստանած շուրջ 3․5 մլն սիրիացի փախստականների առողջական, կրթական, սննդի և այլ խնդիրների լուծման ու կարիքները հոգալու համար։
Հավելենք, որ ԵՄ-Թուրքիա հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ․ մարտի 26-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մասնակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գտնվելով էներգետիկ ուղիների կենտրոնում՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |