Տարածաշրջան05:38, 15 Մարտ 2018
Թուրք-ամերիկյան բանակցությունները Մանբիչի վերաբերյալ կարող են հետաձգվել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել։
«Սիրիայի հողերում ոչ ոք չպետք է սպառնալիք ստեղծի։ Այստեղ չպետք է աջակցել ահաբեկիչներին։ Մանբիչի և Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում կայունության հասնելու համար փոխադարձ համաձայնություն ունենք։ Կա աշխատանքային խումբ, սակայն Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով ԱՄՆ-ի հետ ծրագրված մեր ժողովը կարող է հետաձգվել։ Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի հետ ևս ձեռք բերվի փոխադարձ համաձայնություն այդ հարցում»,-նկատել է Չավուշօղլուն:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումն արագացնելու հարցը, որին ռուսական կողմը դրական պատասխան է տվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել, համաձայնություն այն հարցում, որ Սիրիայի քրդերը դուրս են գալու Մանբիչից և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |