Իրավական12:59, 16 Մարտ 2018
Դեմիրթաշը խոսել է դատարանում․ «Այս դատավարությունը հակասահմանադրական է»

Թուրքիայում կայացել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և «ԺԴԿ» պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ հարուցված դատական գործով երրորդ նիստը։
Դեմիրթաշը հայտարարել է, որ իր և գործընկերոջ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումն ու իրենց դեմ դատական գործի հարուցումը հակաօրինական է։ Վերջիններիս դեմ դատական գործ է հարուցվել 2013թ․ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ ունեցած ելույթների պատճառով։
Նիստի ժամանակ ԴԵմիրթաշը մասնավորապես հայտարարել է․ «Համաձայն սահմանադրության 83/2 հոդվածի՝ առանց խորհրդարանի որոշման չի կարելի չեղարկել անձեռնմխելիությունը և կալանավորել պատգամավորներին։ Դուք պետք է հիմք ընդունեք սահմանադրությունը։ Այստեղ խոսքը գնում է սահմանադրությանը, օրենքին և խորհրդարանի ներքին կանոնադրությանը հակասող գործընթացի մասին։ Օրենքը մեկ անձի համար չի հնարվում։ Խորհրդարանը պետք է որոշում կայացնի, այդ որոշումը հրապարակվի Պաշտոնական թերթում, այլ ոչ թե ներկայացվի հանրապատության նախագահի հաստատմանը»։
Դեմիրթաշը հիշեցրել է, որ իրենց պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումը ոչ թե թուրքական մեջլիսի որոշմամբ է եղել, այլ հանրապետության նախագահի։
«Դրանով գլխատվեց հենց ինքը՝ անձեռնմխելիություն երևույթը։ Բացահայտորեն հակաօրինական եղանակով պատգամավորները զրկվել են մանդատից և կալանավորվել։ Դատարանը պետք է դադարեցնի այդ գործընթացը։ ՄԵր դեմ բացահայտ խտրականություն է կիրառվել, նոր օրենք է հնարվել՝ խախտելով սահմանադրությունը», -հավելել է ԺԴԿ նախկին համանախագահը։
Նա հիշեցրել է, որ իրենց նկատմամբ այս հակաօրինական քայլին հավանություն է տվել նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդը, քվեարկելով պատգամավորների անձեռնմխելիության չեղարկումը հնարավոր դարձնող սահմանադրական փոփոխությունների օգտին՝ հայտարարել էր․ «Դա հակասահմանադրական է, բայց «այո» պիտի ասենք»։
Դեմիրթաշը պահանջել է, որ պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվեն մեջլիս, քանի որ այդ հարցում մեջլիսի որոշումը անհրաժեշետություն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |