Տարածաշրջան09:22, 19 Մարտ 2018
Guardian. Սիրիայի քրդերը պատրաստվում են պարտիզանական մարտեր մղել Թուրքիայի զինուժի դեմ

Բրիտանական հայտնի «Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին բնակավայրի գրավման թեմային։
Պարբերականը, նշելով, որ թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն վերահսկում են Աֆրին քաղաքի կենտրոնը, շեշտում է, որ այսուհետև Սիրիայի քրդական ուժերը (YPG) սկսելու են պարտիզանական մարտեր մղել, ինչը աղբյուրի բնութագրմամբ ավելի վտանգավոր է թուրքական կողմի համար։
Ընդգծվում է, որ այսուհետև քուրդ զինյալները նոր մարտավարություն են մշակելու հարձակվել Աֆրին ներխուժած Թուրքիայի բանակի ստորաբաժանումների վրա, ապա՝ նահանջել ելման դիրքեր: Ճիշտ այնպես, ինչպես դա անում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները Թուրքիայի ներսում։
«Քրդական ուժերը հայտարարել են, որ իրենք դուրս են գալիս Աֆրինից, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։ Բայց մյուս կողմից պետք է նշել, որ քրդերը դժվար պայքար մղեցին ժամանակակից զենքերով զինված թշնամու դեմ։»
Աղբյուրի համոզմամբ՝ սրանով Թուրքիայի համար բացվում է նոր ռազմաճակատ հարավային սահմաններում։
Ստեղծված իրավիճակում հավանական է համարվում, որ Սիրիայի քրդերը կսկսեն համագործակցել Սիրիայի կառավարական ուժերի հետ, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ «այնքան էլ լավ չեն»։
Նշվում է, որ վերջին 18 ամսում Թուրքիայի ռազմական գործողությունները նպատակ ունեին ավելի մեծացնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող երկու շրջանների՝ Քոբանիի և Ջազիրայի միջև հեռավորությունը: Դրանով կանխվեց նշյալ շրջանների միավորման տեսլականը, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում պաշտոնական Անկարայի համար։
Այս պահի դրությամբ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական 480 կիլոմետրանոց հատվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |