Տարածաշրջան06:08, 20 Մարտ 2018
Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրաքում PKK-ի դեմ

Թուրքիան պատրաստվում է Իրաքի Սինջար շրջանում ռազմական գործողություններ սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատավորների և դատախազների հետ հանդիպման ժամանակ։ Դիմելով Իրաքի իշխանություններին` նա մասնավորապես ասել է.
«Որտե՞ղ է 2-րդ Քանդիլը։ Սինջարում է։ Եթե դուք կլուծեք այդ հարցը, ուրեմն լուծեք։ Իսկ եթե չեք լուծելու, ապա մենք մի գիշեր հանկարծակի կմտնենք Սինջար և այն կմաքրենք PKK-ից։ Եթե չեք մաքրելու Սինջարը PKK-ից, ապա դա թողեք մեզ։ Մենք դա կանենք։ Թուրքիայի վարչապետի հետ հիմա այդ հարցն ենք քննարկում։ Եթե գործը շատ ձգձգվի, ապա կսկվի նոր «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիա»։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում է գտնվում PKK-ի ռազմաբազան։ Այնտեղ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար օդային հարվածներ են հասցնում։ PKK-ն հենակետեր ունի նաև Իրաքի Սինջար շրջանում։ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |