Տնտեսական10:58, 20 Մարտ 2018
Թուրքիան Եվրամիության 5-րդ ամենախոշոր առևտրային գործընկներն է

2017թ․ Թուրքիայի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է։
Եվրամիության վիճակագրական ծառայութան (Եվրոստատ) տվյալների համաձայն՝ անցյալ տարի ԵՄ-ից դեպի Թուրքիա արտահանումների ծավալն աճել է 8․8 տոկոսով՝ կազմելով 84․8 մլրդ եվրո։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայից Եվրամիության երկրներ են ներմուծվել 69․7 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքներ, ինչը 4․5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Նման արդյունքներով Թուրքիան Եվրամիության արտաքին առևտրաշրջանառության մեջ 5-րդ ամենակարևոր երկիրն է։
Նշենք, որ 2017թ․ ԵՄ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 տրիլիոն 878․5 մլրդ եվրո, ներմուծման ծավալները՝ 1 տրիլիոն, 853․5 մլրդ եվրո։
Եվրամիության ամենախոշոր առևտրային գործընկերների տասնյակում տեղ են գտել ԱՄՆ-ը, Չինաստանը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Նորրվեգիան, Հարավային Կորեան, Հնդկաստանն ու Կանադան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |