Միջազգային08:48, 21 Մարտ 2018
Ֆրանսիայում քրդերը բողոքում են Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող կոտորածի դեմ

Ֆրանսիայում քրդական կազմակերպությունները Unicef-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ հանուն Աֆրինի երեխաների: Ֆրանսիայի «Ժողովրդավարական քրդական խորհուրդի», «Քուրդ կանանց շարժման» կոչին ընդառաջ քուրդ ընտանիքներն Աֆրինում երեխաների կոտորածների վրա ուշադրություն հրավիրելու համար որոշել են մեկ օրով բոյկոտել դասերը:
Այդ ընտանիքներն իրենց երեխաների հետ հավաքվել են Փարիզում Unicef-ի շենքի դիմաց: Քուրդ երեխաները պարզել են «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությամբ պաստառներ: Բողոքի ակցիան շարունակվել է «Բոլորս աֆրինցի երեխաներ ենք» և «Էրդողան՝ մարդասպան» կարգախոսների ներքո:
Ակցիայի մասնակիցները Unicef-ի ներկայացուցիչներին հանձնել են թղթապանակ, որում ներկայացվում է, թե ինչպես է Թուրքիան երեխաների կոտորած իրականացրել Աֆրինում:
Նշվում է, որ դասերը բոյկոտելու միջոցով բողոքի ձայն բարձրացնելու կոչին բացի Փարիզից միացել են նաև այլ քաղաքներում բնակվող քրդերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |