Միջազգային08:45, 21 Մարտ 2018
Համաշխարհային բանկը 45 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային

Համաշխարհային բանկը 45 միլիոն 450 հազար եվրո գումար կնվիրաբերի Թուրքիային: Հատկացված գումարը պետք է օգտագործվի Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելու համար:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Նշվում է, որ գումարը հատկացվել է Միջին արևելքի և Եվրոպական տարածաշրջանի համագործակցության ծրագրի շրջանակներում: Գումարի հատկացման վերաբերյալ պայմանագիր է կնքվել Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Եվրոպայի ու Միջին Ասիայի հարցերով եվրահանձնաժողովի և Համաշխարհային բանկի միջև:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվը հասել է 3.5 միլիոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիստը կկայանա մարտի 10-ին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պահանջով։

«Ժովովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը մասնակցել է Եվրախորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբային նիստին։

Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T»-ը դրական արդյունք է ցույց տվել։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |