Ցեղասպանություն07:55, 22 Մարտ 2018
Արգենտինայում չեղարկվել է Հայոց ցեղասանությունը ժխտող համաժողովը

Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները չեղարկել են «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» խորագրով ժխտողական համաժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ Անկարայի համալսարանի հետ համագործակցությամբ ծրագրվող համաժողովը չեղարկվել է հայկական համայնքի ջանքերի շնորհիվ։
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ համաժողովի մասին հայտարարության տարածումից հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։ Նրանք ընդգծել են, որ ակադեմիական միջավայրում, առավել ևս՝ մարդու իրավունքների ոլորտի առաջամարտիկ և Հայոց ցեղասպանությունն առաջին ճանաչած երկրում՝ Արգենտինայում, նմանատիպ միջոցառումների անցկացումն անթույլատրելի է։
Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլյա Սաբունկույանը համաժողովի կազմակերպիչներին հետևյալ նամակն է ուղարկել. «Համաժողովի վերնագրում հղում է արվում տարեթվի, երբ մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը և կայսրության, որը իրականացրել է այդ Ցեղասպանությունը, բայց մարդկության դեմ այս հանցագործության մասին որևէ հիշատակում չկա: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Անկարայի համալսարանի հետ, որը համարվում է թուրքակայն ուսումնական համակարգի մի մասը և որպես այդպիսին մաս է կազմում այդ երկրի ժխտողական քաղաքականության»:
Սաբունկույանը հիշեցրել է, որ ավելի վաղ Չիլիի, Կոլումբիայի, Պարագվայի. Էկվադորի և Դոմինիկյան Հանրապետության համալսարաններում ևս Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողովներ են անցկացվել։
Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարաններում համաժողովի չեղարկումից հետո Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի Հանրապետության Իսլամական կենտրոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |