Տարածաշրջան08:09, 22 Մարտ 2018
Թուրքական ազգայնական լրատվամիջոցի անդրադարձը հայկական եկեղեցուն (լուսանկարներ)

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու թեմային: Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից վերջերս վերանորոգված եկեղեցին նախատեսվում է ծառայեցնել մշակութային միջոցառումներ անցկացնելու համար:
Աղբյուրը, նկարագրելով եկեղեցու ընդհանուր տեսքը, գրում է, որ այն դրսից արևելք-արևմուտք ձգվող ուղղանկյունաձև, ներսից եռանավ եկեղեցի է:
«Երկու զանգակատուն ունեցող եկեղեցու մուտքի դռան վերևում 2 սրբեր են պատկերված, որոնց ներքևում գտնվող արձանագրության կողքին էլ հրեշտակի պատկեր կա: Երևացող ու չերևացող որմնանկարներով զարդարված եկեղեցու հյուսիսային կողմում մկրտության սենյակ կա, իսկ հարավային մասում՝ հոգևորականի սենյակ:
Եկեղեցու ճակատային մասի պատուհաններից յուրաքանչյուրի վերևում 1881 թիվն է խորապատկերված: Եկեղեցու գլխավոր մուտքից ներս մտնելիս 2 հարկ ունեցող մի հատված կա: Հավանաբար դրա 2-րդ հարկում երգչախումբ է եղել, իսկ 1-ին հարկի մի կողմում համայնքի հավատացյալ կանայք են նստել, մյուս կողմում՝ տղամարդիկ»,- գրում է թուրքական կայքը:
Աղբյուրի տեղեկությամբ՝ 1853-1856 թթ Ղրիմի պատերազմի ընթացքում Օսմանյան Աբդուլ Մեջիդ սուլթանը Սիվիրհիսարում մեծ թվով հայեր է բնակեցնում: «Այդ ընթացքում Սիվիրհիսարում մոտ 4500 հայեր են բնակեցվում: Սակայն դատելով այստեղ գտնված 1830-ականներին թվագրվող գերեզմանաքարերի առկայությունից՝ Սիվիրհիսարում դրանից առաջ էլ հայեր են ապրել: Հայերն այստեղ ապրել են մինչև 1916 թվականը: Նրանց տները եղել են սարի երկու փեշերին»,- ավելացրել է աղբյուրը:
Տեղեկացնենք, որ վերանորոգման ընթացքում Թուրքիայի մշակույթի նախարարությունը եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է հիմնել: Տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քյազիմ Կարաբեքիրը: Կան նաև մշակութային գործիչների արձաններ՝ բանաստեղծ Յաշար Քեմալ, նկարիչ Աբիդին Դինո և այլք:
Սիվրիհիսարի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: Հրդեհից լրջորեն վնասվել է 1876 թվականին: Վերակառուցվել է 1881 թվականին: Թուրքական պետության կողմից եկեղեցու վերականգնումը սկսվել էր 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին հանձնվել էր մշակույթի նախարարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |