Տարածաշրջան10:53, 22 Մարտ 2018
Թուրքիայի արձագանքը՝ Աֆրինի վերաբերյալ Մերկելի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որում նշվել էր, որ Աֆրինում ռազմական գործողությունների հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ Մերկելի հայտարարությունը իրենց համար «անընդունելի է»։ Նշվել է, որ այդ հայտարարությամբ «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ «սև քարոզչություն է իրականացվում»։
«Մենք անընդունելի ենք համարում Գերմանիայի խորհրդարանում Անգելա Մերկելի անհիմն հայտարարությունը: Թուրքիան, իրականացնելով «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, օգտագործում է իր՝ ինքնապաշտպանության իրավունքը։ Գործողության նպատակն է ահաբեկիչներին վերացնելու ճանապարհով ապահովել երկրի ազգային անվտանգությունը, ինչպես նաև Աֆրինը հանձնել նրա իսկական տերերին։ Մենք չենք հասկանում նաև մեր որոշ դաշնակիցների պահվածքը։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին չաջակցել Թուրքիայի դեմ իրականացվող ապատեղեկատվությանը, փոխարենը առաջարկում ենք աշխատել մեզ հետ»,-նշվում է հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |