Տարածաշրջան13:28, 23 Մարտ 2018
Թուրքիայի վարչապետ․ «ԱՄՆ-ը սխալներ է թույլ տվել, բայց շարունակում է մնալ մեր դաշնակիցը»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և «Patriot» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման նախագծին։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Հետևաբար, ՆԱՏՕ-ի սահմանները սկսվում են Թուրքիայի հարավային սահմաններից։ Մենք դրական ենք վերաբերվում Թուրքիայի հարավային սահմանների անվտանգությունը ապահովող ցանկացած համատեղ նախաձեռնության։ Չնայած նրան, որ ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված որոշ սխալներ է թույլ տվել, նա շարունակում է մնալ մեր դաշնակիցը և ՆԱՏՕ-ի մեր գործընկերը։
Մենք չենք հրաժարվել պաշտպանական համակարգեր ձեռք բերելու մեր նախագծից։ Այս տեսակետից մենք կշարունակենք «Patriot» համակարգերի և ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանող այլ պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքները։ Սրանք S-400-ի այլընտրանք չեն, Թուրքիան այդ առումով արդեն իսկ իր որոշումը կայացրել է»,- նշել է Յըլդըրըմը։
Նա տեղեկացրել է նաև, որ այս երեկո Էրբիլի օդային տարածքը կրկին կբացվի քաղաքացիական թռիչքների համար։ «Հյուսիսային Իրաքի հանրաքվեից հետո օդային տարածքը փակվել էր։ Այժմ Իրաքի կենտրոնական իշխանությունները բացել են օդային սահմանները։ Մենք էլ ենք այսօրվանից բացում սահմանները։ Այսուհետ Թուրքիայից կամ Եվրոպայից դեպի Էրբիլ կարող են առևտրական նպատակներով քաղաքացիական թռիչքներ իրականացվել. բայց միայն դեպի Էրբիլ։ Դեպի Սուլեմանիե որևէ թռիչք չի իրականացվի», - նշել է Թուրքիայի վարչապետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |