Տարածաշրջան06:53, 26 Մարտ 2018
Թուրքիայի զինուժը օպերացիա է սկսել Սինջարում PKK-ի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։ Նա խոսել է տարածաշրջանում քրդերի դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող նոր ռազմական գործողությունների մասին։
Մասնավորապես նշել է, որ այժմ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների նոր թիրախը հանդիսանալու է Իրաքի եզդիաբնակ Սինջար շրջանը, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) հենակետեր ունի։
«Նախկինում ասել էինք, որ մտնելու ենք Սինջար։ Հիմա արդեն այնտեղ սկսվել են ռազմական գործողությունները։ Երկրի ներսում և դրանից դուրս պայքար է գնում ահաբեկչության դեմ։ Մեր հոգսը ահաբեկիչներն են։ Մենք չենք հանդիսանում բռնազավթող երկիր։ Օկուպացիաների օրինակներ կան Արևմուտքում։ Մեր անցյալում չկան նման բաներ»։
Սինջարում ռազմական գործողություններ սկսելը Թուրքիայի նախագահը պատճառաբանել է այն իրողությամբ, որ Աֆրինը կորցնելուց հետո քրդական ուժերը նահանջել են Սինջար։
Հիշեցնենք, որ չնայած Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը՝ մի քանի օր առաջ PKK-ն հայտարարել էր, որ իրենք դուրս են բերում իրենց ուժերը Սինջարից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |