Միջազգային07:11, 26 Մարտ 2018
Մարտի 26-ին Բուլղարիայում կկայանա Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովը

Վառնայում այսօր կկայանա Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ։
Գագաթաժողովը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 19։00-ին։ Հյուրերին կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահող երկիր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։ Հանդիպումը կտևի մոտավորապես երկու ժամ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին, տնտեսական, առևտրային, անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Օրակարգում կլինեն նաև Պաղեստինի, Բալկանների, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի խնդիրները։
Մաքսային միության ընդլայնման, վիզաների ազատականացման, սիրիացի փախստականների համար ֆինանսական օգնության արագացման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում Անկարան ԵՄ-ից ավելի ակտիվ քայլեր է ակնկալում։ Թուրքական կողմի հիմնական պահանջը բանակցային գործընթացում քաղաքական և արհեստական բնույթ կրող փակուղիների վերացումն է։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ գագաթաժողովում պետք է բարձրացնել ահաբեկչական խմբավորումների անդամներին եվրոպական երկրներում աջակցություն ցուցաբերելու, զենքեր տրամադրելու հարցը։
Թուրքիա-ԵՄ գագաթաժողովը կարևորվում է նաև ԵՄ ներկայացուցիչների կողմից։ Կողմերի միջև առկա խնդիրների լուծման, միմյանց լսելու և համաձայնության գալու համար այս հանդիպումը լավ հնարավորություն է համարվում։
Հիշեցնենք, սակայն, որ գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել էր Թուրքիային Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելքում Հունաստանի և Կիպրոսի հետ բնական գազի արդյունահանման խնդիրներ ունենալու պատճառով։ Տուսկը նշել էր, որ այս հարցը կլինի Վառնայի գագաթաժողովի օրակարգում և շեշտել, որ այդ հանդիպումը հեշտ չի անցնելու։
Հայտնի է, որ հանդիպման ժամանակ նաև կքննարկվի Թուրքիայում կալանավորված երկու հույն զինվորականների և ահաբեկիչների հետ կապի մեջ մեղադրվող լրագրողների հարցը։
Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2015թ․ հոկտեմբերին։ Վառնայի հանդիպումը կողմերի միջև կազմակերպվող չորրորդ գագաթաժողովն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |