Տարածաշրջան07:02, 28 Մարտ 2018
Ըստ մամուլի՝ Թուրքիան և «Սիրիայի ազատ բանակը» վերահսկողություն են սահմանել Թել Ռըֆաթ քաղաքի վրա

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով սիրիական ոչ պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ մարտի 27-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում ներխուժել են սիրիական Թել Ռըֆաթ քաղաք:
Այն Աֆրին քաղաքից 21կմ հեռավորության վրա է և գտնվում է Սիիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։ Այժմ քաղաքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ։
Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նրանց հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի վրա և այնտեղից դուրս մղել քրդական ուժերին։
Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն գտնվում է թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքը Հալեպին կապող մայրուղու վրա։
Աղբյուրը Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը պատճառաբանում է այն հանգամանքով, թե իբր Թել Ռըֆաթի բնակչությունը օգնության նպատակով դիմել է Թուրքիային։
Հաղորդվում է, որ Թել Ռըֆաթի գրավումով թերևս կավարտվի հունվարի 20-ին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։
Նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ իրենք Աֆրինից հետո պատրաստվում են մտնել Թել Ռըֆաթ։
Հիշեցնենք, որ մարտի 18-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |