Տարածաշրջան11:25, 29 Մարտ 2018
Թուրք վերլուծաբան. «Թուրքիայի քայլերը Սիրիայում ծնում են ռադիկալ իսլամ»

«Մեր ձեռքերով Աղֆանստան ենք ստեղծում» վերնագրով հոդվածում հեղինակ Ասլը Այդընթաշբաշը պատմում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել սիրիական այն շրջաններում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել քրդերի և այլ ուժերի դեմ։
Նկատել է տալիս, որ այն շրջաններում, որտեղ Թուրքիան իրականացրել է ռազմական գործողություններ, այդտեղ ի հայտ են եկել ռադիկալ իսլամի դրսևորումներ։
Այդընթաշբաշը նշում է, որ երբ 2016-ին Թուրքիան «Եփրատի վահան» ռազմական գործողության ընթացքում Սիրիայի Էլ Բաբ քաղաքում ստեղծեց բուֆերային գոտի, թուրքական կողմը սկսեց թուրքամետ կառավարիչների նշանակել այնտեղ, որոնք էլ բնակչության շրջանում ծայրահեղացրին իսլամը։
Որպես իր խոսքերի ապացույց՝ թուրք հոդվածագիրը հիշատակում է այն փաստը, որ Էլ Բաբի դպրոցներում ուսուցիչները կրում են այնպիսի հագուստ, որը փակում էր մարդու դեմքը և մարմինը։
«Հապա տեսեք, թե ինչ քաղաքակրթություն բերեցինք մենք այնտեղ։ Թուրքալեզու սիրիացի ուսուցիչը կրում է մի հագուստ, որը փակում է նրա ամբողջ դեմքը։ Նույն բանը ստիպեցին նաև աշակերտներին։ Նման երևույթ տեսել եմ նաև Սիրիայի Ջերաբլուս քաղաքում։ Այդ վայրերի դպրոցներում, փողոցներում հնարավոր չէ տեսնել կանանց»։
Հոդվածագիրն ընդգծում է, որ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող քրդատյաց քաղաքականության հետևանքով պաշտոնական Անկարան իր սահմանների մոտ կուտակելու է իսլամիստ ծայրահեղականների, որոնք ավելի վտանգավոր են, քան քրդական ուժերը։ Ըստ նրա՝ նույն իրավիճակն է ստեղծվելու շուտով նաև Աֆրինում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |