Իրավական12:50, 29 Մարտ 2018
Զեկույց․ «Թուրքիայում խոսքի ազատությունը հոգեվարք է ապրում»

Գրողների համաշխարհային ընկերակցության բրիտանական թևը՝ «English PEN»-ը, Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Զեկույցը կոչվում է «Թուրքիայում հոգեվարք ապրող խոսքի ազատությունը․ արտակարգ դրության պայմաններում գրողների, հրատարակիչների և մտավորականների իրավունքների ոտնահարումները»։ Զեկույցում խոսվում է թուրքական կառավարության կողմից ընդդիամադիր ուժերի դեմ կիրառվող «լռեցման քաղաքականության» մասին։
Այն կազմել են պրոֆեսոր Յաման Աքդենիզը և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը։ Լոնդոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած պրոֆեսոր Աքդենիզը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի սահմաններից դուրս աշխատանք փնտրող մտավորականները արգելքի պատճառով չեն կարողանում երկրից դուրս գալ։ Պետական ոլորտում աշխատանքից հեռացվողներն այլևս չեն կարողանում աշխատանք գտնել մասնավոր սեկտորում, քանի որ պիտակավորվում են, և ամենամտերիմ ընկերներն անգամ կարող են երես դարձնել նրանցից։
Զեկույցում տվյալներ են ներկայացվել 80 գրողների վերաբերյալ, որոնցից միայն երեքն են քրեական հետապնդման ենթարկվել իրենց հեղինակած գրքերի պատճառով։ Մյուս բոլոր դեպքերում գրողների դեմ իրավական գործընթացներ են հարուցվել մամուլում և սոցցանցերում կատարած հրապարակումների պատճառով։ Նրանց մեծ մասը մեղադրվում է ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ։
Այդ անձանցից 19-ը դեռևս կալանքի տակ են, 22-ի դեմ դատական վարույթը շարունակվում է, 34-ի վերաբերյալ դատավարությունն ավարտվել է (նրանցից 26-ի համար տարբեր պատիժներ են սահմանվել), և միայն 8 անձ ազատ է արձակվել։
Զեկույցում արձանագրվել է նաև այն փաստը, որ 2017թ․ վերջից մինչ օրս Թուրքիայի 118 համալսարաններից աշխատանքից հեռացվել է 5822 ակադեմիկոս, որոնցից միայն 141-ն է ավելի ուշ վերադարձել իր աշխատանքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |