Քաղաքական08:24, 30 Մարտ 2018
Հունաստանի պաշտպանության նախարար. «Թուրքիան մտադիր է Օսմանյան կայսրություն ստեղծել»

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսն անդրադարձել է մարտի 2-ին վատ եղանակային պայմանների պատճառով մոլորված և Թուրքիայի տարածքում հայտնված հույն զինծառայողներին լրտեսության մեղադրանքով կալանավորելու Թուրքիայի քայլին:
Կամենոսը նշեց, որ Հունաստանը ցանկանում է եվրոպական արժեքներին մոտ Թուրքիա տեսնել, սակայն, Թուրքիայի նախագահի հայտարարություններն ու այդ երկրի իշխանությունների քայլերը ցույց են տալիս, որ Թուրքիան ձգտում է դեպի անցյալ:
«Դատելով Էրդողանի հայտարարություններից և Թուրքիայի իշխանությունների որոշումներից՝ Անկարան դեպի անցյալն է ձգտում և մտադիր է Օսմանյան կայսրություն ստեղծել: Սա հեռացնում է Թուրքիային եվրոպական արժեքներից»,- ասել է Կամենոսը:
Պանայոտիս Կամենոսը Թուրքիային հիշեցրել է նաև, որ նախկինում նման իմպերիալիստական փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ սատարում է հայտնել հունական կողմին Թուրքիայի կողմից պահվող 2 հույն զինվորների վերադարձի հարցում:
«Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում հունական կողմին այս խնդրում»,- ասել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում պահվող 2 հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներ են, ովքեր մարտի 2-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը:
Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված գոտի մուտք գործելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |