Տարածաշրջան06:05, 03 Ապրիլ 2018
Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 2-ին աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այցի ընթացքում Էրդողանը ու Պուտինը հեռուստակամուրջի միջոցով կհետևեն Թուրքիայի Գիրեսուն քաղաքում Ռուսաստանի կողմից կառուցվելիք Աքքույու ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը։
Երկու նախագահները կմասնակցեն Անկարայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստին, որին ներկա են լինելու թուրք և ռուս մի շարք նախարարներ։
Նիստի շրջանակներում Պուտինը ու Էրդողանը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ։ Սպասվում է, որ նիստից հետո նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Աղբյուրը նաև հաղորդում է, որ Պուտինն ապրիլի 4-ին մասնակցելու է Անկարայում տեղի ունենալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ ժողովին, որի ժամանակ քննարկվելու է սիրիական ճգնաժամը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |