Հասարակական07:36, 03 Ապրիլ 2018
Եվրոպական 35 երկրից Թուրքիան ամենաշատն է վստահում կեղծ լրատվությանը
«Բաց հասարակության ինստիտուտը» (Open Society Institute) եվրոպական երկրներում կեղծ լրատվության դեմ կայունության մակարդակի մասին զեկույց է հարապարակել։ Այն ներառում է 35 երկրում մամուլի ազատության, կրթության և սոցիալական անվտանգության ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Այդ երկրների շարքում Թուրքիան նշված ոլորտներում ամենավատ արդյունքն է գրանցել՝ Մակեդոնիայի հետ մեկտեղ զբաղեցնելով վերջին հորիզոնականը։ Մասնավորապես մեդիա գրագիտության և սոցիալական անվտանգության ոլորտներում Թուրքիան գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ մամուլի ազատության ոլորտում՝ 35-րդ հորիզոնականը։
Այս երկրում մամուլի ազատությունը սահմանափակվում է բազմաթիվ լրագրողների կալանավորմամբ, լրատվամիջոցների ու մեդիա կառույցների գործունեության դադարեցմամբ, իշխանությանը ենթակա նոր հեռուստաալիքների բացմամբ, մեդիա վերահսկողություն իրականացնող հաստատությունների գործունեությամբ։
Զեկույցի համաձայն՝ Բալկանյան երկրներն առաջատար են կեղծ տեղեկատվության, ստի և բամբասանքների արագ տարածման տեսանկյունից։ Իսկ Նիդերլանդները, Շվեդիան և Էստոնիան ամենաբարձր կայունությունն են դրսևորել կեղծ տեղեկատվության նկատմամբ։
Զեկույցում նշվում է, որ կեղծ տեղեկատվությանը վստահելու և հասարակության կրթամակարդակի միջև ուղղակի կապ կա։ Տարբեր են նաև կրթության տարբեր մակարդակ ունեցող զանգվածների համար տեղեկատվության աղբյուրները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |