Միջազգային13:13, 03 Ապրիլ 2018
«Դեռ որքա՞ն պիտի ապրեցնենք այն պատրանքը, թե Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ»

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին։ Հոլանդացի պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ չնայած մարդու իրավունքների և խոսքի ազատության ոտնահարման բազմաթիվ դեպքերին՝ Թուրքիա-ԵՄ բանակցությունները դեռևս չեն դադարեցվել։
Փիրին հիշեցրել է, որ մի շարք պատգամավորներ, լրագրողներ և անգամ ԵՄ երկրների քաղաքացիներ դեռևս անազատության մեջ են գտնվում Թուրքիայում։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած այս ամենին, դեռ երազում է Եվրամիությանն անդամակցելու մասին։ Եվրահանձնաժողովն էլ, իր հերթին, չի դադարեցնում Թուրքիայի հետ հարաբերությունները՝ դրանով իսկ նպաստելով այդ երազանքի գոյատևմանը։
Ըստ պատգամավորի՝ Եվրամիությունը Թուրքիայի հետ կապված շահեր ունի, այդ պատճառով էլ Բրյուսելը դեռ բանակցությունների սկզբից ամեն կերպ ջանում է Թուրքիային ավելի մոտեցնել Եվրոպային։ Բայց չնայած դրան՝ այդ բանակցությունները շատ մեծ դժվարությամբ են առաջ ընթանում։
«Իրավիճակն այսպիսին է․ իմ 10 գործընկերները բանտարկված են։ Թուրքիան 6-րդ երկիրն է աշխարհում, որտեղ ամենից շատ լրագրողներ են բանտարկված։ Հեղաշրջման փորձից հետո 150․000 մարդ հեռացվեց աշխատանքից, 50․000 մարդ կալանավորվեց։ 2 շաբաթ առաջ Թուրքիայի վերջին անկախ մեդիա խումբը վաճառվեց Էրդողանի ընկերոջը։ Եկող տարի ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և Էրդողանի լիազորություններն էլ ավելի կընդլայնվեն։
Իմ հարցը հետևյալն է․ նման պայմաններում մենք դեռ որքա՞ն պետք է ապրեցնենք այն պատրանքը, թե Թուրքիան հնարավորություն ունի ԵՄ անդամ դառնալու», - ասել է Փիրին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |