Տարածաշրջան08:33, 05 Ապրիլ 2018
Թուրքիայում ԱԹՍ-ների վրա տեղադրվող մինի հրթիռներ կարտադրվեն

Թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ռազմաարդյունաբերական ընկերությունը սկսում է հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար նախատեսված «MAM-C» անունով նոր մինի հրթիռների սերիական արտադրությունը: Հրթիռները հանդիսանում են թուրքական «Աթաք» (Atak) ռազմական ինքնաթիռների վրա տեղադրվող «Ջիրիթ» (Cirit) հրթիռների նոր մոդիֆիկացիան: Դրանք հարմարեցվել են հարվածային ԱԹՍ-ներից կիրառման համար:
Նշվում է, որ «MAM-C» խելացի մինի հրթիռները նախատեսված են ոչ մեծ շինությունների, ոչ զրահապատ տեխնիկայի, ռադարների ալեհավաքների, կրակակետերի ոչնչացման համար: Մինի հրթիռը կարող է ոչնչացնել նաև 25 մ լայնությամբ տեղակայված կենդանի ուժ:
Ինքնանշանառման լազերային գլխիկի շնորհիվ «MAM-C»-ն ունի բավական բարձր հարվածային ճշգրտություն: Հրթիռի ճշգրիտ նշանառության օգնում են նաև նրա թևերը:
Անօդաչուների վրա կարող է տեղադրվել 2-ից մինչև 6 մինի հրթիռ: Նշվում է, որ հրթիռները կարող են տեղադրվել նաև «Hürküş» թեթև հարվածային ինքնաթիռների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |