Տարածաշրջան10:59, 05 Ապրիլ 2018
Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է նորից երկարաձգվել

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը թուրքական «Haberturk» հեռուստաալիքի եթերով խոսել է երկրի օրակագային հարցերի մասին։ Այդ հարցերի թվում են եղել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթաժողովը, արտակարգ դրության երկարաձգման հավանականությունը, ինչպես նաև վաղաժամկետ ընտրությունների անցկացումը։
Թուրք պաշտոնյան նախ կարևորել է սիրիական հարցի կարգավորման համար երեք երկրների միջև հաճախակի տեղի ունեցող գագաթաժողովները։ Հայտնել է, որ 3 երկրներն էլ դեմ են Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը։
Բոզդաղը նշել է, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դեռ իրականացվելու են ռազմական գործողություններ։ Այդ տարածքներից է սիրիական Թել Ռըֆաթը։ Թուրքիայի կառավարության խոսնակը շեշտել է, որ քրդերի դեմ ռազմագործողությունները պիտի լինեն նաև Իրաքի Սինջար շրջանում, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերն են։
Խոսելով այն հարցի մասին, թե արդյոք Թուրքիայում գործող արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել` Բոզդաղն ասել է. «Արտակարգ դրության երկարաձգման հարցն օրակարգում է։ Որոշում կկայացնի Թուրքիայի մեջլիսը:
Փոխվարչապետը բացառել է, որ Թուրքիայում կարող են տեղի ունենալ վաղաժամկետ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |