Ցեղասպանություն09:14, 06 Ապրիլ 2018
Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային
Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառում է անցկացվել։ «Հայկական հարցը՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախոսները և ուսանողները։
Օրակարգում եղել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915թ․ «Տեղահանության մասին որոշման» իրավական հիմքերը, հետևանքներն ու փաստարկները, հարցի վերաբերյալ միջազգային դատարանների մոտեցումները, ցեղասպանության՝ որպես հանցագործության իրավական չափորոշիչները։
Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Սելամի Քուրանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտած Դողու Փերինչեքի օգտին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի։
«Այդ որոշումը կարևոր է ոչ միայն Թուրքիայի համար, այլև՝ միջազգային ասպարեզում։ Դա շրջադարձային որոշում է», - նշել է թուրք դասախոսը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության (İşçi Partisi) առաջնորդ Դողու Փերինչեքը 2007թ․ դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատարանի առաջ կանգնեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար։ Նա 2005թ․ ընթացքում մի շարք համաժողովների ժամանակ Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել:
2007թ․ մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց և նշանակեց 12.000 շվեյցարական ֆրանկի տուգանք։ Նույն տարի Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանը հաստատեց այդ վճիռը, իսկ Փերինչեքը հայտարարեց, որ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2013թ․դեկտեմբերին ՄԻԵԴ-ը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի՝ վերջինիս հայտարարություններն արդարացնելով «խոսքի ազատության» իրավունքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |