Հասարակական09:23, 07 Ապրիլ 2018
Քաղցկեղի ո՞ր տեսակներն են առավելապես տարածված Թուրքիայում
Քաղցկեղի դեմ պայքարի թուրքական հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Մեթին Էրթեմը ուշագրավ տվյալներ է հրապարակել Թուրքիայում քաղցկեղի տեսակների տարածվածության վերաբերյալ։
Էրթեմը նշել է, որ Թուրքիայի բնակչության շուրջ 60 տոկոսը պարբերաբար ծխախոտ է օգտագործում, ինչը շատ հաճախ վճռորոշ նշանակություն է ունենում ոչ միայն թոքերի, այլև ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, միզապարկի քաղցկեղի առաջացման հարցում։
Թուրքիայի տարածքում տղամարդկանց շրջանում հատկապես տարածված են թոքերի, շագանակագեղձի, միզապարկի, ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը, կանանց շրջանում ամենից հաճախ հանդիպում են կրծքագեղձի, վահանաձև գեղձի, սեռական օրգանների քաղցկեղը:
Ուշագրավ է, որ երկրի տարբեր շրջաններում տարածված են հատկապես քաղցկեղի որոշակի տեսակներ։ Ըստ Էրթեմի՝ Մարմարայի տարածաշրջանում տղամարդկանց մոտ առավելապես տարածված են թոքերի, շնչափողի, միզապարկի և ստամոքսի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի և վահանձև գեղձի։
Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում, Էրզրումում առավել հաճախ հանդիպում է կերակրափողի և ստամոքսի քաղցկեղը, ինչը, ըստ մասնագետի, պայմանավորված է նաև տաք ուտելիքների, տաք թեյի պարբերական օգտագործմամբ։
Կենտրոնական Անատոլիայում տարածված են թոքերի, ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը։ Իսկ Թուրքիայի ափամերձ գոտիներում առավել հաճախ հանդիպում է միզապարկի քաղցկեղը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |