Քաղաքական13:49, 09 Ապրիլ 2018
Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիային
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիայի կառավարությանը:
Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինը օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, մենք մտածում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհը այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է»:
Լավրովն ավելացրել է նաև, որ Ռուսաստանը երբեք էլ այս հարցում այլ մոտեցում չի ունեցել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում մարտի 18-ի առավոտյան ներխուժել են սիրիական Աֆրին և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |