Իրավական11:35, 09 Ապրիլ 2018
Թուրքիան բացարձակ առաջատար է Twitter-ին ուղղված բովանդակություն փոխելու պահանջներով

Համաշխարհային սոցիալական ցանցերից մեկը հանդիսացող Twitter միկրոբլոգը 2017-ի հունիս-դեկտեմբեր ժամանակաշրջանում ստացած բողոքների ու պահանջների վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան բացարձակ առաջատար է բովանդակություն փոխելու (այս կամ այն գրությունը հեռացնելու կամ հեղինակին արգելափակելու-խմբ.) պահանջ ներկայացրած երկրների շարքում: Խնդրո առարկա ժամանակահատվածում դատարանի որոշմամբ «Twitter»-ին ներկայացված 513 պահանջից 466-ը եղել է Թուրքիայից:
Դատական որոշումներով հիմնավորված պահանջների կողքին ավելի մեծ թիվ են կազմում օրենքի շրջանակներում ուղարկված տարբեր այլ բողոքներն ու պահանջները: Ըստ այդմ՝ ստացված 6138 բողոքներից 3828-ը եղել է Թուրքիայից: Նշվում է, որ այս դեպքում ոչ բոլոր բողոքներն են ենթակա եղել բավարարման, և բավարարվել է Թուրքիայից ստացած բողոք-պահանջների ընդամենը 3 տոկոսը: Դրա հետևանքով արգելափակվել է 148 թուրքական հաշիվ և 322 «tweet»:
Նշենք, որ «Twitter»-ը Թուրքիայում լայնորեն տարածված սոցիալական ցանցերից մեկն է: Թուրք օգտատերերն այս հարթակի օգնությամբ տեղեկանում են նորությունների մասին, կարդում պաշտոնական հայտարարությունների ու քաղաքական գործիչների գրառումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |