Տարածաշրջան07:10, 09 Ապրիլ 2018
Հունաստանի արտգործնախարար.«Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել»

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը գերմանական «Der Spiegel» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել։
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Մենք դա չենք ընդունում։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ խնդիրներ և հակասություններ ունի, գտնվում է ոչ անվտանգ վիճակում։ Թուրքիան կալանավորում է այն հույն զինվորականներին, ովքեր թուրքական տարածք էին մտել ընդամենը 10 մետրով, նախկինում թուրքերը նման իրավիճակներում այլ կերպ էին վարվում։ Դա լավ բան չէ»,-ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։
Վերջինս հավելել է, որ իր ձեռքի տակ առկա են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ եղել են դեպքեր, երբ թուրք զինվորներն են հատել Հունաստանի սահմանը, բայց ի տարբերություն թուրքական կողմի՝ պաշտոնական Աթենքը թույլատրել է թուրք զինվորներին վերադառնալ Թուրքիա։
Ավելի վաղ էլ Թուրքիայի վարչապետը Հունաստանի հասցեին հեգնական արտահայտություններ էր հնչեցրել։
Նա մասնավորապես ասել էր.
«Կարևորություն մի տվեք Հունաստանին։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են: Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում պահվող 2 հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներ են, ովքեր մարտի 2-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը:
Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված գոտի մուտք գործելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |