Տարածաշրջան11:47, 10 Ապրիլ 2018
Էրդողանի պատասխանը՝ Լավրովին. «Մենք լավ գիտենք, թե Աֆրինը ում ենք հանձնելու»

Թուրքիայում շարունակում են արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ռուս պաշտոնյան հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինուժը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին։
Թուրքիայի փոխվարչապետից հետո թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ժամանակ։
«Դա սխալ դիրքորոշում է։ Մենք լավ գիտենք, թե Աֆրինը ում ենք հանձնելու։ Սիրիան այժմ գտնվում է նաև այլ երկրների ձեռքում, թող նախ նրանք խոսեն այդ տարածքները Սիրիային հանձնելու մասին։ Նրանց այն հայտարարությունը, թե մի շարք տարածքներ Սիրիայի կառավարական ուժերին է հանձնվել, մեզ համար համոզիչ չեն։ Երբ ժամանակը գա, մենք անձամբ Աֆրինը կհանձնենք աֆրինցիներին և ժամկետներն էլ մենք կորոշենք, այլ ոչ թե հարգելի Լավրովը»։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել էր. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, թե Թուրքիան ցանկանում է օկուպացնել Աֆրինը: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, մենք մտածում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհը այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |