Տարածաշրջան08:54, 10 Ապրիլ 2018
Իրանը ցանկանում է, որ Թուրքիան Աֆրինը հանձնի Սիրիայի կառավարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության նախարար Ամիր Հաթեմին խոսել է Աֆրինի հետագա ճակատագրի մասին։
Իրանը ցանկանում է, որ Աֆրինում վերահսկողություն սահմանած Թուրքիայի զինված ուժերը այն հանձնեն Սիրիայի կառավարությանը։
«Այդ հարցում Իրանը առաջին հերթին կողմնակից է այնպիսի քաղաքականությանը, որը հարգանք կցուցաբերի երկրների տարածքային ամբողջականութան և ազգային ինքնիշխանության նկատմամբ։ Մենք թուրք եղբայրներին ասել ենք, որր եթե Սիրիայի անվտանգության հետ կապված հարցերում մտահոգություններ ունենաք, ապա դրանք կլուծվեն բացառապես Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության միջոցով։ Ցանկանում ենք, որ թուրք եղբայրները հարգանք ցուցաբերեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Թուրքիան Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարությանը։
Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում Աֆրինը արդեն անցել է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |