Հասարակական11:30, 11 Ապրիլ 2018
«Նույն երկնքի տակ». Հայ և թուրք երիտասարդների մասնակցությամբ նոր նախագիծ
Թուրք և հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվող «Նույն երկնքի տակ» խորագրով ծրագրի առաջին մասը շուտով կավարտվի։ Նախագծի նպատակն է՝ պարզել, արդյոք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմաններով, վարչական և առևտրական կապերը խզած երկու երկրում՝ Թուրքիայում և Հայաստանում բնակվող երիտասարդները կարող են մտածել ընդհանուր ապագայի մասին։
Ծրագրին մասնակցող 15-35 տարեկան շուրջ 80 երիտասարդի ուղղվել է հետևյալ հարցը․ «Քեզ համար ինչպիսի՞ ապագա ես ցանկանում և ինչպիսի՞ աշխարհում»։ Ստացված պատասխանները տեսագրվել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր են պատրաստվել: Միևնույն ժամանակ ծրագրին մասնակից և միմյանց չճանաչող հայ և թուրք երիտասարդներին առաջարկվել է ձեռագիր նամակներ ուղղել միմյանց։ Նամակների հետ հասցեատերերին կհանձնվեն նաև հեղինակների լուսանկարները: Այս փուլի թուրքական (Իզմիր, Ուշաք, Այդըն) և հայաստանյան (Երևան, Գյումրի) մասը ավարտվել է: Բոլոր նամակների և տեսագրությունների սղագրությունները թարգմանվել են: Նամակները և լուսանկարները փոխադարձաբար հանձնվում են երիտասարդներին, հաստատվում են կապեր:
Բոլոր այս ջանքերով փորձ է կատարվել երկու ժողովուրդների միջև կամուրջ կառուցել։ Նախագիծը հավանության է արժանացել և աջակցություն է ստանում երկու երկրներում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։
Աշխատանքների առաջին մասում իրենց ներդրումն են ունեցել Թուրքիայի Հրանտ Դինքի Հիմնադրամը իր ճանապարհորդական դրամաշնորհով, իսկ Հայաստանից՝ Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբարատորիայի «Արտ Կոմունան», Երևանի Մարդու իրավունքների տունը, Գյումրիի Երիտասարդական զարգացման կենտրոնը, Երևանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնը, որոշ մասնավոր դպրոցներ և համալսարաններ:
Նախագծի հեղինակ Թահիր Ունը այս ծրագրի շրջանակներում իրեն ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն է հայտնել որպես կամավոր հանդես եկած Գևորգ Գալտակյանին, Դուրու Օրսին, Օքան Դողանին, Էլեն Կոկչյանին, ֆրանսիացի ընկեր Իգա Վանդենհովին, ինչպես նաև մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նախագծի կայացմանը։
Ծրագրի երկրորդ հատվածում, որը կմեկնարկի առաջիկայում, նախատեսվում են ցուցահանդեսներ Հայաստանում և Թուրքիայում, գրքի տպագրություն, տեսագրությունների ներկայացում։ Բացի այդ, նախագծին նվիրված հատուկ կայք կստեղծվի, կամրապնդվեն կապերը հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների հետ, իսկ դրամաշնորհ գտնելու պարագայում միմյանց հետ նամակագրական կապ հաստատած հայ և թուրք երիտասարդների փոխադարձ այցելություններ կկազմակերպվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
MIT-ի պաշտոնական կայքի «հատուկ հավաքածու» բաժնում ներկայացվել են 1965-2000թթ. կիրառվող սարքերն ու առարկաները։
Զբոսաշրջության ծախսերը 2024-ի հուլիս-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 22.5%-ով՝ կազմելով 1 մլրդ 874 մլն դոլար։
Սիվաս քաղաքում 70-ամյա Քեմալեթթին Նամօղլուն կառուցել է 28 փայտե տնակ՝ վերածելով այն մանկական գյուղի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համապատասխանությանը։
Պատճառն այն է, որ նրանք աջակցություն են ցուցաբերել պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին։
MIT-ի պաշտոնական կայքի «հատուկ հավաքածու» բաժնում ներկայացվել են 1965-2000թթ. կիրառվող սարքերն ու առարկաները։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Եվրամիության կողմից Թուրքիայի մասին 2024-ի համար հրապարակված զեկույցին։
2024թ. հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած (BRICS-ի գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |