Տարածաշրջան09:54, 11 Ապրիլ 2018
Դիարբեքիրում ապամոնտաժվել են քրդերեն ցուցանակները

Թուրքիայի ամենամեծ քրդաբնակ քաղաքը հանդիսացող Դիարբեքիրում ապամոնտաժվել են քաղաքի գլխավոր պողոտաներում ճանապարհը հուշող երկլեզու (քրդերեն և թուրքերեն) ցուցանակները: Ապամոնտաժված ցուցանակների փոխարեն տեղադրվել են միայն թուրքերեն լեզվով գրված նոր ցուցանակներ:
Դիարբեքիրի ղեկավարությունը քրդերեն ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները սկսել է իրականացնել մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դիարբեքիր կատարած այցից հետո: Թուրքերեն և քրդերեն ցուցանակները քաղաքում տեղադրվել էին այն ժամանակ, երբ քաղաքի կառավարումն անցել էր քրդական «Ժողովրդավարական տարածաշրջաններ կուսակցությանը» (DBP-ԺՏԿ):
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին էլ Դիարբեքիրի Սուր շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պատից հեռացվել էր բազմալեզու ցուցանակի հայերեն և ասորերեն հատվածը:
Սուրի համայնքապետի ձերբակալումից հետո հեռացված ցուցատախտակի փոխարեն կախվել էր Թուրքիայի դրոշը:
Նշյալ ցուցատախտակը կախվել էր դեռևս 2012 թվականին այն ժամանակվա քուրդ համայնքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի օրոք, երբ համայնքի ավագանին որոշում էր կայացրել շրջանի տարբեր հատվածներում տեղադրել բազմալեզու ցուցանակներ այն ազգերի լեզուներով, որոնք տարբեր ժամանակներում ապրել են Դիարբեքիրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |