Քաղաքական11:04, 11 Ապրիլ 2018
Էրդողանի կոչը՝ Եվրոպայի թուրքերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ Եվրոպայում ապրող թուրքերին կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել եվրոպական երկրների քաղաքական կյանքում, որը թույլ կտա ավելի մեծացնել թուրքական համայնքների ազդեցությունը։
«Այստեղից դիմում եմ Եվրոպայում ապրող իմ քաղաքացիներին։ Այն երկրներում, որտեղ ապրում եք, օտար չեք, դուք առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու։ Դուք գտնվում եք ձեր նոր հայրենիքում։ Այդտեղի քաղաքական դաշտը մի թողեք PKK-ականներին»,- նշել է Էրդողան՝ ընդծելով, որ իրենք պետք է օգտագործեն Եվրոպայում թուրքական գործոնը։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այն երկրներում, որտեղ թուրքերն ակտիվ կերպով ներգրավված են հասարակական և քաղաքական կյանքում, թուրքական համայնքի ազդեցիկությունն ուժեղացնելու ավելի մեծ հնարավորություններ կան: Որպես օրինակ՝ Էրդողանը նշել Գերմանիան, որտեղ բնակվում է մեծ թուրքական համայնք։
«Այդ ուժը պետք է ազդեցիկ լինի այնտեղի քաղաքական դաշտում։ Ազդեցիկ լինենք, որպեսզի մեր իրավունքներն ավելի լավ պաշտպանենք»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Վերջինս նաև դատապարտել է մի քանի օր առաջ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպված բողոքի ակցիան, որի ժամանակ քննադատության էր ենթարկվել Թուրքիայի զինուժի ռազմական գործողություններն Աֆրինում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |