Տարածաշրջան09:02, 11 Ապրիլ 2018
Թուրքիայում շարունակում են արձագանքել Աֆրինի վերաբերյալ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են արձագանքել Աֆրինի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, որով ռուս պաշտոնյան հույս էր հայտնել, թե Թուրքիայի զինուժը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին։
Այս անգամ թեմային է անդրադարձել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին։ Վերջինս մասնավորապես ասել է.
«Աֆրինում ահաբեկչական վտանգը շարունակվում է, մեր միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ այդ վտանգը իսպառ վերանա։ Մենք կշարունակենք Աֆրինում մնալ մինչև մեր գործի ավարտը։ Երբ մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները վերանան, մենք Աֆրինը կհանձնենք ընտրված կառավարությանը»։
Ավելի վաղ էլ Լավրովի հայտարարությանն արձագանքել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում մարտի 18-ի առավոտյան ներխուժել էին Աֆրին և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ, Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |