Տարածաշրջան12:01, 11 Ապրիլ 2018
Չավուշօղլուն անհնար է համարում Աֆրինի հանձնումը Սիրիայի կառավարությանը

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից այս անգամ էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, որտեղ վերջինս հույս էր հայտնել, որ թուրքական կողմը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին։
Անկարայում կայացած միջոցառման ժամանակ Չավուշօղլուն ասել է.
«Աֆրինի օպերացիայի ընթացքում մենք Ռուսաստանի հետ համագործակցել ենք: Որևէ առուծախի հարց չի եղել։ Մեր օդային գործողությունները համակարգել ենք Ռուսաստանի հետ։ Օպերացիայի 2-րդ փուլը ենթադրում էր ապահովել մարդկանց վերադարձն իրենց տներ, և դա իր հետ բերեց կայունություն տարածքում։ Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա։ Երբ Սիրիայում կայունություն լինի, մտահոգություններ չեն լինի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ։ Աֆրինի հանձնումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավոր չէ, քանի որ նրանք մեկ կռվում են Սիրիայի քրդերի դեմ, մեկ՝ բարեկամանում»,-ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովի հայտարարությանն արձագանքել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը և պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |