Իրավական13:45, 12 Ապրիլ 2018
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը պահանջել է դադարեցնել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) 8 պատգամավորների անձեռնմխելիությունը։ Մեղադրյալների թվում է նաև ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
Փայլանը մասնավորապես մեղադրվել է 2017թ մայիսի 1-ին Կանադայում տված մի հարցազրույցի ժամանակ «Թուրք ազգին և թուրքական պետությունը հրապարակայնորեն ստորացնելու» և «հանրապետության նախագահին» վիրավորելու մեջ։
Մեղադրվող պատգամավորների թվում են նաև Օսման Բայդեմիրը, Ալիջան Օնլյուն, Ֆելեքնաս Ուջան, Սիբել Յիղիթալփը, Նադիր Յըլդըրըմը, Դիլեք Օջալանը, Միզգին Ըրգաթը։
Պատգամավորներին առաջադրված հիմնական մեղադրանքներն են՝ «Թուրք ժողովրդին ու թուրքական պետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության աշխատակցին հրապարակայնորեն ստորացնելը», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելը», «քաղաքական կուսակցությունների մասին օրենքի խախտումը» և «հանրապետության նախագահին վիրավորելը»։
Մեղադրանքի համաձայն՝ նշված անձինք իրենց ելույթներում գովերգել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հիմնադիր Աբդուլլահ Օջալանին, մասնակցել են զոհված «ահաբեկիչների» հուղարկավորության արարողություններին։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության պահանջն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով (TBMM—ԹԱՄԺ) փոխանցելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |