Հասարակական08:25, 13 Ապրիլ 2018
Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik» (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի դետեկտոր և հեռուստադիտողներին բացատրել դրա օգտագործման եղանակները: Քուլուչը ներկայացրել է նաև ոսկի որոնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:
Աղմկահարույց թողարկումը քննադատությունների է արժանացել սոցցանցերի թուրքական տիրույթներում: Թողարկումը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հնագետների միությունը: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը «Դետեկտորների կիրառումը պետք է արգելվի» վերնագրով հայտարարության մեջ նշել է, որ դետեկտորների ազատ կիրառումը անօրինական «պեղումների» պատճառ են դառնում՝ խրախուսելով գանձախուզությունը: Աթեշօղուլլարը մտահոգություն է հայտնել, որ գանձախուզության պատճառով Թուրքիայի տարածքում գտնվող պատմական ու մշակութային հուշարձաններն օրեցօր ավելի մեծ տեմպերով են ավերվելու և թալանվելու:
Վերջինս, հիշեցնելով, որ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կողմից դետեկտորների կիրառումը սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, կոչ է արել օրենքով արգելել նման սարքավորումների կիրառումը գանձ որոնելու նպատակով:
«Անհապաղ պետք է արգելել դետեկտորների՝ գանձ որոնելու նպատակով օգտագործումը: Պետք չէ թույլատրել ամեն պատահածին դետեկտոր վերցնել ու անօրինական հորատումներ անել: Հակառակ դեպքում Անատոլիայի՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները անդառնալիորեն կավերվեն ու կոչնչանան»,- ասված է հայտարարության մեջ:
Քննադատություններին ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել սարքավորումները գովազդած կազմակերպության սեփականատերը՝ հայտարարելով, որ Թուրքիայում արգելված չէ դետեկտորներով գանձ որոնելը: Վերջինս պնդել է, որ Թուրքիայում այժմ գանձախուզությամբ զբաղվող հազարավոր մարդիկ կան:
Նշենք, որ Թուրքիայում մեծ տարածում ունի հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը: Երկրում գործունեություն ծավալող բազմաթիվ գանձախույզների գործունեության հետևանքով ավերվել կամ անվերադարձ քանդվել են հազարավոր հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |