Տարածաշրջան08:13, 16 Ապրիլ 2018
Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան հայտարարել է, որ ապրիլի 16-ին իրենց կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել: Դրանք ուղղված են լինելու ընդդեմ այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են երկրում գործող արտակագ դրության ռեժիմը 7-րդ անգամ երկարաձգել։
Ընդդիմադիրները ծրագրում են նստացույցեր կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքների հրապարակներում, կենտրոնական զբոսայգիներում և մարդաշատ այլ վայրերում։
«Բոլոր մեր քաղաքացիներին և կուսակցություններին, որոնք դեմ են արտակարգ դրությանը, հրավիրում ենք նստացույցերի»,-ասել է Աղբաբան։
Այս պահին հայտնի է, որ նստացույցեր կկազմակերպվեն Անկարա, Ստամբուլ, Էրզրում, Գազիանթեփ, Դրարբեքիր, Տրապիզոն, Իզմիր, Հաքքարի, Մալաթիա, Սամսուն, Զոնգուլդակ քաղաքներում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշում էր կայացվել։
Սպասվում է, որ առաջարկը Թուրքիայի մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |