Տարածաշրջան07:08, 17 Ապրիլ 2018
Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինի բնակչության դրությունը ավելի է վատացել

Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող խորհուրդը դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում։ Ըստ խորհրդի հայտարարության՝ Աֆրինում ավելի է վատացել տեղի բնակչության դրությունը։ Թուրքերի ռազմական գործողությունների հետևանքով տեղի բնակչությունը ստիպված է եղել լքել տները և հեռանալ այլ շրջաններ։
Նշվել է նաև, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների գործողությունների հետևանքով ավելի է դժվարացել հումանիտար օգնության տրամադրումը Սիրիային, ինչից մեծապես անհանգստացած է Եվրամիությունը։ Նշվել է, որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի միջազգային կառույցներն անարգել կարողանան օգնություն տրամադրել Սիրիային։
Այս քննադատությանը պատասխանել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը։
Վերջինս իր «Twitter»-ի էջում գրել է.
«Եվրամիության հայտարարության մեջ չկան քաղաքական սկզբունքներ և անհրաժեշտ պատասխանատվություն Սիրիայի ժողովրդի առջև։ Կա միայն Թուրքիայի նկատմամբ հանդիմանություն։ Մենք հոգնեցինք լսել ԵՄ-ի հայտարարությունները, որոնք ուղղված են քաղաքական սկզբունքներ և խիղճ ունեցող Թուրքիայի դեմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |