Մշակութային14:03, 18 Ապրիլ 2018
Անիի Մայր տաճարը կվերականգնվի

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին:
«Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թանգարանների վարչության և Համաշխարհային հուշարձանների ֆոնդի միջև: Այդ արձանագրության շրջանակներում Մայր տաճարի վերականգնման թեմայով ժողով են գումարել հուշարձանների վարչության, Էրզրումի երկրաբանության և հուշարձանների վարչության և մշակութային ժառանգության պահպանման վարչության մասնագետները: Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո շինարարության համար հայտարարված մրցույթը շահած ընկերությունը սկսել է աշխատանքները»,- ասել է Կարսի թանգարանի տնօրենը:
Ալփը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները ընգրկելու են նաև եկեղեցու շուրջ վերջին տարիներին արված պեղումների արդյունքում բացված կից շինությունների մնացորդները: Թուրք պաշտոնյայի խոսքով այս տարվա ամառային սեզոնի ընթացքում նախատեսվում է զգալի աշխատանք կատարել:
Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրամիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |